Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Ենոքավան համայնքի մաստեր պլանին առնչվող հարցեր

22.01.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն` մասնակցությամբ վրացական նախագծային կազմակերպության ներկայացուցիչների, որը շահել է Ենոքավան համայնքի մաստեր պլանի նախագծային աշխատանքների մրցույթը: Խորհրդակցությունը բացեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսակ Մելքումյանը: Ներկա էին մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը,  ,,Գեոդեզիա  և քարտեզագրություն,, ՊՈԱԿ-ի  և  ,,Ենոքավան,, հիմնադրամի ներկայացուցիչները, Ենոքավան համայնքի ղեկավարն ու հողաշինարարը: Ողջունելով ներկաներին, Միսակ Մելքումյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումը գործընկեր կազմակերպության հետ` խորհրդակցության մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում: Քննարկումը ծավալվեց մաստեր պլանի նախագծման ելակետային տվյալների հայթայթման ձևերի շուրջ: Որոշվեցին պատասխանատու օղակների հետ համագործակցելու ձևաչափերը: Օրվա երկրորդ կեսին աշխատանքային խումբը մեկնեց Ենոքավան` տեղանքին ու խնդիրներին առավել ծանոթանալու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59