Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 31.10.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 17:00-ին, Սևքարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 8 նիստը հետևյալ օրակարգով. 1. Համայնքային բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. Համայնքի վարչական տարածքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Սևքար համայնքի 2018 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին: 4. Համայնքի 2018 թվականի բյուջեում հոդվածային...

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ 31.10.2018
Տավուշի մարզպետի խորհրդական Աղաբեկ Գալստյանը և մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը երեկ Երևանում մասնակցել են զբոսաշրջության պետական կոմիտեի կազմակերպած երեկոյին, որի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, գործընկեր կազմակերպություններին ու կամավորներին, ովքեր Ֆրանկոֆոնիայի ընթացքում ըստ արժանվույն ու գեղեցիկ են ներկայացրել...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 31.10.2018
Նոյեմբերի 1-ին, ժամը 10:30-ին տեղի է ունենալու Վազաշեն համայնքի ավագանու արտահերթ նիստը՝ օրակարգում ունենալով բյուջեում հոդվածների փոփոխության մասին հարցը:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.10.2018
2018թ. հոկտեմբեր ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5154 ընտանիքներ, որոնցից 1851-ը Իջևանի, 1176-ը Դիլիջանի, 1058-ը Բերդի և 1069-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 275 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-94, Դիլիջան-67, Բերդ - 58, Նոյեմբերյան - 56/ : Հոկտեմբեր ամսվա ընթացքում մարզի 36...

<<Տեղական ինքնակառավարում՝ խնդիրներ և հեռանկար>> թեմայով սեմինար-քննարկում էր կազմակերպվել Հայաստանի համայնքների միության կողմից, որի նպատակն էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկել ՏԻՄ ոլորտի լուսաբանման առկա խնդիրներն ու մարտահրավերները: Սեմինարի նպատակներից էր նաև վերոհիշյալ թեմաներով քննարկումների հնարավորություն ստեղծել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և փորձագետների հետ: Քննարկմանը որպես բանախոս, մասնակցել է նաև ՀՀ Տավուշի...

Մեկնարկել են ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները 30.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ելնելով ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունից, Կրթության ազգային ինստիտուտի միջոցով իրականացնում է ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների եռօրյա փուլը մեկնարկել է հոկտեմբերի 29-ին, տևելու է մինչև նոյեմբերի 15-ը: Դասընթացներին մասնակցելու են Տավուշի մարզի 30 հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի, հասարակագիտության և տարրական դասարանների /դասվարներ/ ուսուցիչները: Վերապատրաստման դասընթացների...