Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Տավուշի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի գործունեության արդյունքները

30.01.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը, որը վարեց մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրեց Տավուշի մարզային փրկարարական վարչության 2018 թվականի գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արթուր Խաչիկյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, կապիտան Խաչատրյանը, փրկարարական ծառայության մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Հաշվետու զեկուցման մեջ մարզային փրկարարական վարչության պետը ներկայացրեց ՄՓՎ գործունեության հիմնական ուղղությունները, տարվա ընթացքում արձանագրված արտակարգ դեպքերի վիճակագրությունը: Նշվեց, որ 2018թ. 2017-ի համեմատ արտակարգ դեպքերը նվազել են: Նվազել է նաև զոհերի ու վիրավորների թիվը: Գրանցված դեպքերից 302-ը եղել են տեխնածին, 10-ը՝ տարերային, 51-ը՝ սոցիալ-կենցաղային: Հաշվետու ժամանակաշրջանում վարչության մարզային ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել է 363 ելք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 135-ով: Զեկուցողն այնուհետև անդրադարձավ բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, նյութատեխնիկական բազայի ամրապնդման հարցերին, ինչպես նաև Տավուշի ՄՓՎ գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով մի շարք առաջարկություններ արեց: Օրակարգի հաջորդ հարցով Տավուշի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գագիկ Մատինյանը զեկուցեց մարզպետարանի 2018 թվականի գործունեության արդյունքների մասին: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արթուր Խաչիկյանը ամփոփիչ իր խոսքում անդրադարձավ միջանտառային ճանապարհների անհրաժեշտության, ազդարարման համակարգերի արդիականացման խնդիրներին, համայնքների ղեկավարներին առաջարկեց իրենց բյուջեներում ներառել նաև քաղպաշտպանության ոլորտը: Գնդապետը բարձր գնահատեց հաշվետու ժամանակաշրջանում Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և 2018 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրերով պարգևատրեց Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Խուդավերդյանին, զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանին, Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանին, Տավուշի մարզի ,,Ծովագյուղի ՃՇՇ,, ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանին: Արդյունավետ աշխատանքի համար փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ էլ պարգևատրվեցին Տավուշի մարզպետի պատվոգրերով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57