Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 12.11.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելութուն է կատարել մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցել է 61 քաղաքացի մարզի Իջևան, Վազաշեն, Լուսաձոր, Աչաջուր, Դիտավան, Խաշթառակ, Ազատամուտ, Այգեհովիտ համայնքներից, Բերդ քաղաքից և Բարեկամավան, Վերին Կարմիրաղբյուր բնակավայրերից: Ընդունելության եկած քաղաքացիների մեծ մասը՝ թվով 38 հոգի, մարզի ղեկավարին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Ազատամուտից և Խաշթառակից երեխայի բուժման համար դրամական աջակցություն խնդրած...

Մարզպետ Վահե Ղալումյանը հարցազրույց է տվել Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտներին 12.11.2018
Իջևանի թիվ 4 դպրոցի 9-րդ դասարանի մի խումբ աշակերտների խիստ հետաքրքրել են մարզին վերաբերող որոշակի խնդիրներ, և նրանք որոշել են իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալ հենց մարզպետից: Աշակերտներն այսօր հարցազրույց են անցկացրել մարզպետ Վահե Ղալումյանի հետ: Մարզպետը պատասխանել է նրանց կողմից տրված մարզի ճանապարհաշինությանը, սահմանային խնդիրներին, անտառների պահպանությանը, մարզական դահլիճների բարեկարգմանը վերաբերող հարցերին:

Ընթացքի մեջ են դպրոցներում մշտադիտարկման աշխատանքները 09.11.2018
Տավուշի մարզում ավարտվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացները, որն իրականացվել է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղի կողմից: Դասընթացներին հաջորդել են և ներկայումս մարզի դպրոցներում ընթանում են մշտադիտարկման աշխատանքները: Գործընթացն իրականացնում են մասնաճյուղի և ՀՀ կրթության ազգային ինստիտուտից հրավիրված մասնագետները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Ասյա Սարգսյանը,...

Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը գրավել է 2-րդ տեղը 09.11.2018
,,Լուսաստղ,, բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անց է կացվել ,,Ներառական սպորտլանդիա,, միջոցառումը, որի եզրափակիչ փուլը նախօրեին տեղի է ունեցել Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան ,,Կենտրոն,, համալիր մարզադպրոցում: Միջոցառումն անց է կացվել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող ,,Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը ֆիզկուլտուրայի դասերին,, ծրագրի շրջանակներում: Նպատակը...

Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով մարզի Այրում խոշորացված համայնքում էր 09.11.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր աշխատանքային այցով մարզի Այրում խոշորացված համայնքում էր: Նրան ուղեկցել են մարզպետի նորանշանակ տեղակալ Սամվել Ռուբենյանը և օգնական Դավիթ Աղասարյանը: Եղել են համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերում, մասնավորապես դրանցում գործող դպրոցներում: Դպրոցներում աշխատանքային խումբը մոտիկից ծանոթացել է առկա խնդիրներին: Տնօրենների կողմից ներկայացվել են, որ կրթօջախներն ունեն պայմանների բարելավման խնդիրներ: Հատկապես առաջնահերթ են ճաշարանի վերանորոգման,...

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍԻ ԹԻՄԸ 09.11.2018
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ ու Հայկական կարմիր խաչի ընկերության /ՀԿԽՄ/ համատեղ ջանքերով և Գերմանական կարմիր խաչի աջակցությամբ Տավուշի մարզում անց են կացվում առաջին օգնության մրցումներ: Նախորդ տարի մրցումներն անց են կացվել Ազատամուտում: Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի տարածքում: Մրցումներին մասնակցեցին մարզի սահմանամերձ համայնքների ու բնակավայրերի քաղաքացիական...


