Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Բերդի տարածաշրջանում

06.02.2019

Այսօր քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր Բերդի տարածաշրջանում, որը Բերդի համայնքապետարանում անց է կացրել Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Ընդունելությանը մասնակցել են 9 քաղաքացի Բերդ քաղաքից և Չինարի, Մովսես, Նավուր գյուղերից: Նրանցից 2-ը դիմել են տան վերանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, 1-ը՝ բնակարան հատկացնելու: Քաղաքացիներից 6-ը նույնպես ֆինանսական աջակցություն են խնդրել բուժման համար օգտագործելու նպատակով: Բոլորի դիմումներն ընդունվել են և մակագրվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին:
Ընդունելության ավարտից հետո, Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Սամվել Ռուբենյանն այցելել են Բերդի բժշկական կենտրոն, քննարկել աշխատանքային խնդիրներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03