Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը աշխատանքային առաջին օրը խորհրդանշական այց կատարեց Հաղարծնի վանական համալիր

07.02.2019

 

Աշխատանքային  առաջին  օրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  այց կատարեց Հաղարծին վանական համալիր, որտեղ նրան ընդունեց Տավուշի թեմի առաջնորդ,  գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև  հոգևոր դասի,  համայնքների, հասարակական կազմակերպությունների, արվեստի և կրթական հաստատությունների, ԶԼՄ-ների  ներկայացուցիչներ:  Բագրատ սրբազանը, ողջունելով, իր գոհունակությունը հայտնեց Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելու   կապակցությամբ: Ճանաչելով նրան՝ համոզմունք հայտնեց, որ անպայման հաջողելու է իր գործում:  Սրբազանը և օրը, և վայրը խորհրդանշական համարեց.

-Հաղարծնի պատմական սուրբ վանքը միայն անցյալի հիշատակ չէ, այլ անցյալի ոտնահետքերն են, ներկայությունը, մեր պետականության խորրհրդանիշերը կրողն է, որ փոխանցվել է մեզ որպես պատասխանատվություն այսօրվա ապրողներիս, ովքեր նաև  կոչված են կերտելու ապագան: Մեր հայրերը դարերով են երազել այօրվա մասին: Դուք լիուլի ուխտ եք կնքում, հանձնառություն եք ստանձնում՝  մարմնավորումը լինելու այն բոլոր երազների, որոնք դարերով ծրարած հասել են մեզ,- ասաց Բագրատ եպիսկոպոսը:

Սրբազանը նաև իր ու հոգևոր դասի  անունից  պատրաստակամություն  հայտնեց աջակցել և համագործակցել բոլոր նախաձեռնություններում: Բագրատ եպիսկոպոսը մարզպետ Հայկ Չոբանյանին փոխանցեց  խորհրդանշական նվեր՝ Տավշո խաչը, որը Հաղարծնի վանքի խաչքարի կրկնօրինակն է:

  -Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գտնենք մեր առավելագույն կարողությունների դրսևորման եղանակը: Ես համոզված եմ, որ մենք ունենք հերոսական տարածշրջան՝ ամենաաշխատասեր ու արարիչ  ժողովրդով: Ամեն ինչ պիտի անենք, որ բոլորս միասին՝ հոգևոր, աշխարհիկ, մշակութային, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներով, համախմբված աշխատենք հանուն   մեկ միասնական նպատակի,- ասաց մարզպետ Չոբանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05