Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ 03.12.2024
Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր։ 1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակել է որպես Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի ընթացքն ու ընթացիկ լավարկումները 29.11.2024
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորությունների վարչության պետ Էդգար Հակոբյանը և նույն վարչության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը հանդիպել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պատասխանատուների և մարզի համայնքների գյուղատնտեսության գծով պատասխանատու պաշտոնյաների հետ։ 2024 թվականի նոյեմբերի 7-ի ՀՀ կառավարության նիստում...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.11.2024
Հարգելի կանայք, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024թ․ նոյեմբերի 30-ին ժամը 13։00–ից ,,Իջևանի ԱԱՊԿ,, ՓԲԸ-ում /Իջևանի պոլիկլինիկա/ կկազմակերպվի բժշկական անվճար ընդունելություն և խորհրդատվություն Երևանի Վերարտադրողականության կենտրոնի /Fertility center/ հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մարտինի Համբարձումյանի կողմից։ Ընդունելությունը կազմակերպվում է Տավուշի մարզի անպտղությամբ տառապող կամ վերարտադրողական խնդիրներ ունեցող կանանց համար։ ...

Հանդիպում- քննարկում քոլեջի ուսանողների հետ 20.11.2024
Մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանն ու Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական ղեկավար Վարդան Սարդարյանը մարզպետի աշխատակազմում հանդիպում-քննարկում են ունեցել Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի զբոսաշրջության բաժնի 3-րդ կուրսի ուսանողների ու գործարար հաղորդակցության հմտություններ դասավանդող դասախոս Սուսաննա Մկրտումյանի հետ։ Հանդիպման առիթ է հանդիսացել դասախոս Պավել Ասիլբեկյանի գլխավորությամբ վերջերս...

Միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի ռուսական և հայկական կողմերը ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստի շրջանակներում Տավուշի մարզի ուսումնական հաստատություններից մեկի ուսումնատեխնիկական բազայի ամրապնդման նպատակով մարզպետ Հայկ Ղալումյանին են հանձնել 1․500․000 ռուբլուն համարժեք դրամի և 5․800․000 դրամի վկայականներ։

Մրցանակային տեղեր են գրավել բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում 19.11.2024
7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նոյեմբերի 18-ին կայացել են բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները: Տավուշի մարզը ներկայացնող տասը մարզիկներից երեքը տարբեր քաշային կարգերում գրավել են մրցանակային տեղեր։ Մրցումներում Գետահովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դորիկ...