Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 20.12.2024
ՀՀ Տավուշի մարզի խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 16։00- ին կայանալիք նիստի օրակարգ

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1098-Լ որոշմամբ հաստատված՝ տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի շրջանակներում Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում կատարվում են հոնի և նռան այգեհիմնման աշխատանքներ։ Ծրագրին մասնակցում է 87 շահառու, որից Բերքաբերում 43, Խաշթառակում՝ 44։

Հարգանքի տուրք՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2024
Դեկտեմբերի 7-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած երկրաշարժը, որ հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ, հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, պատճառեց անասելի ավերածություններ, հազարավոր մարդիկ դարձան անօթևան։

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են 06.12.2024
Իծաքար-Նավուր-Թթու ջուր շուրջ 40 կմ ավտոճանապարհից արդեն իսկ հիմնանորոգվել է 25 կիլոմետր հատվածը, մնացած 15 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կայացավ փախստականների հարցերի արձագանքման համակարգող աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը 06.12.2024
Այսօր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի /ՄԱԿ ՓԳՀ/ տեխնիկական աջակցությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ փախստականների հարցերի արձագանքման համակարգող աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը, որը վարեց մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը։