Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստ, որը ղեկավարեց մարզպետ Հայկ Ղալումյանը
28.09.2026
Նիստին ներկա էին մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարները և ոլորտային պատասխանատուներ:
Քննարկվեցին մի շարք հարցեր՝ մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, 2026թ․ սեպտեմբերի 25-ի դրությամբ տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականի, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի մասին:
Զեկույցներով հանդես եկան ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Աղաբեկ Գալստյանը, գյուղատնտեսության և շրջական միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը։
Քննարկվեցին նաև այլ հարցեր:
Նիստը ամփոփեց և ավարտեց մարզպետ Հայկ Ղալումյանը:


