Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշ–Շվեդիա․ համագործակցության նոր հնարավորություններ

11.09.2026

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքուիսթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի և Շվեդիայի որևէ տարածաշրջանի կամ համայնքի միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։


Տավուշն արդեն ունի եվրոպական գործընկերների հետ համագործակցության հաջող փորձ, և այս փորձը կարող է նոր ուղղություններով զարգանալ նաև Շվեդիայի հետ։


Համագործակցության հեռանկարային ուղղություններն են՝ անտառների կառավարում, ժամանակակից գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, զբոսաշրջություն, նորարարություն և բիզնեսի զարգացում։


Քննարկվել են նաև Տավուշի արտադրողների համար եվրոպական շուկաներ մուտք գործելու, շվեդական ընկերությունների հետ ուղիղ գործարար կապեր ստեղծելու, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրման հնարավորությունները։


Շվեդիայի փորձն ու տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից բիզնեսին տրամադրվող աջակցության ծրագրերը կարող են կարևոր հիմք դառնալ նոր նախաձեռնությունների իրականացման համար։


Հաջորդ փուլում նախատեսվում է գործընկերության ձևաչափից անցնել կոնկրետ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով՝ որպես բարեկամական և գործընկերային հարաբերությունների խորհրդանշական դրսևորում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 17:51:16