Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
07.09.2026
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալները, աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուները։
Քննարկվել են քաղաքաշինության, գյուղատնտեսության, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, առողջապահության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին, ծրագրերի կատարման ժամանակացույցերին, ինչպես նաև դրանց արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերին։
Խորհրդակցության ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սահմանելով դրանց կատարման հստակ ժամկետներ։


