Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը, շարունակելով կարիերայի զարգացմանն ուղղված իր նախաձեռնությունները, հայտարարում է «LinkedIn և աշխատանքի որոնում Հայաստանում» դասընթացի երկրորդ խմբի հայտեր

09.09.2026

Ծրագիրը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված կանանց և պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների կանանց համար:


Այս գործնական աշխատարանը կօգնի մեր շահառու կանանց ավելի վստահ ներկայանալ հայաստանյան աշխատաշուկայում և ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքի որոնման գործընթացը:


Ի՞նչ ենք սովորելու.
Մրցունակ CV. Ինչպես կազմել պրոֆեսիոնալ և ժամանակակից ինքնակենսագրական (հայերեն և անգլերեն):
Մոտիվացիոն նամակ. Թիրախային և գրագետ նամակ կառուցելու քայլերը:
LinkedIn-ի հմտություններ. Ինչպես ստեղծել ներկայանալի պրոֆիլ և գրավել գործատուների ուշադրությունը:
Աշխատաշուկայի նավարկում. Տեղական աշխատանքի որոնման հարթակներից օգտվելու գործնական խորհուրդներ:


-Ամսաթիվ՝ սեպտեմբերի 29
-Ձևաչափը՝ առկա հանդիպում
-Վայրը՝ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի գրասենյակ, Ազատության 10/7
-Ժամը՝ 11:00 (Տևողությունը՝ 1,5-2 ժամ)


Տեղերը սահմանափակ են: Գրանցվելու համար անցեք հղումով՝
https://forms.gle/uRWZ48V7XM6W6yRH8


Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից՝ Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության և Սոցիալական Օգնության Հայկական Միության համաֆինանսավորմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-11 17:51:16