Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության COP17 հատուկ թողարկում

22.09.2026

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ն իրականացնում են «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության՝ COP17 հատուկ թողարկումը։

Մրցանակաբաշխության նպատակն է ճանաչել և տեսանելի դարձնել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում կանանց և աղջիկների աշխատանքը, նախաձեռնություններն ու լուծումները։

Միջոցառումը տեղի կունենա 2026 թ. հոկտեմբերի 23-ին Երևանում՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում։

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կտրամադրվի 300,000 ՀՀ դրամ մրցանակ (ներառյալ կիրառելի հարկերը)․
-Կլիմայի փոփոխության մեղմում և կենսաբազմազանության պահպանում
-Կլիմայի փոփոխությանը հարմարվողականություն և էկոհամակարգերի դիմակայունություն
-Համայնքային գործողություններ և քաղաքականություն
-Կլիմայի և կենսաբազմազանության խնդիրների ու լուծումների հաղորդակցություն
-Կլիմայի և կենսաբազմազանության կրթություն բոլորի համար
-Կլիմայական և բնապահպանական ֆինանսավորում ու նորարարական լուծումներ
-Երիտասարդները կլիմայական և բնապահպանական գործողություններում

Նախատեսվում է նաև «Հավասար հնարավորությունների աջակից» հատուկ անվանակարգը այն տղամարդկանց համար, որոնք նպաստել են կանանց մասնագիտական առաջընթացին, մասնակցությանն ու առաջնորդությանը կլիմայի փոփոխության կամ կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտը պարտադիր պետք է լրացվի և ներկայացվի համապատասխան առցանց հղմամբ․ միայն կցված հայտադիմումը լրացնելը կամ էլեկտրոնային փոստով ուղարկելը չի համարվի հայտի ներկայացում և չի ընդունվի գնահատման համար։ 

Հայտադիմում՝ https://forms.gle/vZLyUoT16fqJcMPE8

Մասնակցության պայմաններ, անվանակարգեր և ժամանակացույց՝ awardscop17.wice.am/hy

Հարցերի դեպքում կարող եք գրել՝ awards@wice.am։ 
Էլ. հասցե․ awards@wice.am, info@wice.am
Հեռ․ +374 99 102 221
Կայք․ www.wice.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-30 11:19:54