Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը:

Տեղի ունեցավ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը: 19.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը: Աշխատաժողովին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, դպրոցների ուսուցիչներ, այլ հյուրեր:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից Ալլա Միրզոյանը և Արտյոմ Գալստյանը պարգևատրվեցին պատվոգրերով

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից Ալլա Միրզոյանը և Արտյոմ Գալստյանը պարգևատրվեցին պատվոգրերով 18.12.2023

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից Լեհաստանում կայացած Ուժային եռամարտ (Powerlifting) մարզաձևում հաղթելու համար Ալլա Միրզոյանը և Արտյոմ Գալստյանը պարգևատրվեցին պատվոգրերով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.12.2023

2023թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 17:00-ին կկայանա Իջևան համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով․

Սահմանամերձ Կիրանց գյուղում կառուցվող դպրոցի նոր շենքը գարնանը  պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին

Սահմանամերձ Կիրանց գյուղում կառուցվող դպրոցի նոր շենքը գարնանը պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին 12.12.2023

Դեկտեմբերի 9-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է Տավուշի մարզի Կիրանց և Գանձաքար բնակավայրերի նոր կառուցվող դպրոցների շինհրապարակներ: Նախարարը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վերանորոգված «Դիլիջան» մարզահամալիրն այսուհետ կկարողանա ընդունել համայնքի ավելի քան 500 երիտասարդի:

Վերանորոգված «Դիլիջան» մարզահամալիրն այսուհետ կկարողանա ընդունել համայնքի ավելի քան 500 երիտասարդի: 09.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ վերանորոգված «Դիլիջան» մարզահամալիրի բացման արարողությունը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, մի շարք պաշտոնատար անձինք, այլ հյուրեր:

Շրջայց Դիլիջանում

Շրջայց Դիլիջանում 09.12.2023

Դիլիջանում վարչապետը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու համար ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար սուբվենցիոն ծրագրով հատկացվել է 232 մլն դրամ, որից Կառավարությունը համաֆինանսավորել է 93 մլն դրամ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03