Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իջևան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի թիվ 6 հերթական նիստ 25.09.2024
Ս/թ սեպտեմբերի 27-ին, ժամը 17։00-ին հրավիրվել է Իջևան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի թիվ 6 հերթական նիստ հետևյալ օրակարգով․

Ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները 24.09.2024
Տավուշի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Մթերում են իրականացնում Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը և Կողբի ,,Կանաչ գյուղ,, ընկերության ընդունման կետը։ Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը խաղողն ընդունում են կիլոգրամը 140-150 դրամ արժեքով։ ,,Կանաչ...

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի ժողովուրդը քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին՝ դրանով իսկ հաստատելով ազատ ապրելու ու սեփական ճակատագրի տերը լինելու իր դարավոր ձգտումը։ Իմ խոնարհումը այն քաջորդիների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեր երկրի անկախության և բարեկեցիկ ու արժանապատիվ ապագայի։...

Հարգանքի տուրք՝ ազատամարտի զոհերի հիշատակին 21.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Տավուշի մարզում նշվում է Հայաստանի անկախության հռչակման 33-րդ տարեդարձը։ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում սկսվեց հարգանքի տուրքով։ Առավոտյան մարզի ղեկավարությունը, ուժային կառույցների, մտավորականության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ այցելեցին Ազատամարտիկների հրապարակ և ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին 20.09.2024
Երևանում տեղի է ունեցել Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ մարզպետի տեղակալը ներկայացրել է Տավուշի մարզի տնտեսական ցուցանիշները, տնտեսական գործունեության առանցքային ուղղությունները, անդրադարձել ներկայումս ընթացող խոշոր ներդրումային ծրագրերին։ Գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Երևանի ,,Մերիդիան,, էքսպո կենտրոնում կազմակերպվել է Հայաստանի մարզերի...

Վերապատրաստման դասընթաց՝ համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների համար 16.09.2024
Տավուշի մարզպետի աշխատակազմում սեպտեմբերի 16-ից 23-ը անց է կացվում մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթաց՝ կարևորելով այն հանգամանքը, որ համայնքներին վերապահված լիազորությունների պատշաճ իրականացումն ուղղակիորեն կապված է նրանց մասնագիտական կարողությունների կատարելագործման հետ։ Դասընթացը վարում են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսները։ Կրթությունը կարևորագույն դեր ունի հանրային ծառայողների մասնագիտական...