Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ 25.01.2013

Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ Ձեզ հայոց զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ: Տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ նաև բանակում ծառայող բոլոր զինվորներին ու սպաներին: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց <<Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը>>` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Բանակ, որ ծնվեց արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական զինջոկատների հենքի...

Մարզի անասնապահության ճյուղի համար 2012-ը բարենպաստ տարի էր

Մարզի անասնապահության ճյուղի համար 2012-ը բարենպաստ տարի էր 24.01.2013

Վերջին տարիներին ՀՀ նախագահի անմիջական նախաձեռնությամբ գյուղատնտեսության բնագավառում իրականացվել և իրականացվում են մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակում Տավուշի մարզում նկատելի աշխատանքներ են կատարվել անասնապահության զարգացման ուղղությամբ: Մարզի անասնապահության ճյուղի համար 2012 թվականը նպաստավոր տարի էր: ՀՀ Տավուշի մարզպետարնի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդմամբ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառվել է 35960 խոշոր եղջերավոր անասուն նախորդ...

2012թ. կատարած աշխատանքները ներկայացրեց Տավուշի մարզային փրկարարական վարչությունը 21.01.2013

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը 2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքները ներկայացրեց Տավուշի մարզային փրկարարական վարչությունը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը: Ներկա էին նաև մարզի տարածքում տեղակայված ԱԻՆ մարզային մյուս ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությունը վարեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ,...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 18.01.2013

2013թ. հունվարի 17-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին Իջևան քաղաքից և տարածաշրջանի գյուղերից ինը քաղաքացիներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից երեքը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, երեքը՝ աշխատանքի տեղավորման, երկուսը՝ բնակարանի, մեկը` այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ...

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ                                ՀԱՄԱԼՐՎԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԱՐԴԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ 18.01.2013

Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվեց ժամանակակից սարքավորումներով: Նվիրատուներն են Բրիտանական <<Բրիտինք>> հասարակական կազմակերպությունը և բջջային կապի օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը: Ինչպես տեղեկացրեց <<Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Գյոզալյանը, տարեկան շուրջ 300 երեխա է ծնվում բժշկական կենտրոնում: Նրանց մեջ լինում են նաև սուր շնչառական անբավարարությամբ, անհասությամբ կամ այլ հիվանդությամբ...

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԴԱՍԵՐԸ 14.01.2013

Ձմեռային արձակուրդից հետո, 2013 թվականի հունվարի 14-ից, Տավուշի մարզի հանրակրթական բոլոր դպրոցները, բացառությամբ 1-ին և 2-րդ դասարանների, սկսել են ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի աշխատանքները: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հաղորդմամբ դասընթացները շարունակվում են բնականոն, ուսումնական պլանով նախատեսված ձևով: Մարզի 81 դպրոցներն էլ ունեն ջեռուցման բավարար պայմաններ, տարածված հիվանդություններ չկան: Իսկ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կշարունակվի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40