Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՎԵՐ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ 08.04.2011

Մայրության և գեղեցկության տոնը համահայկական հիմնադրամի կողմից հիմնովին վերանորոգված Նոյեմբերյանի հիվանդանոցի նորածնային բաժանմունքի աշխատողների համար նշանավորվեց մի հիանալի նվերով. ՄԱԿ-ի հիմնադրամի և կազմակերպության համագործակցությամբ բաժանմունքը հանդիսավորությամբ ստացավ նորածնային ժամանակակից սարքավորումներ, որոնք թույլ կտան առողջական խնդիրներով ծնված երեխաներին ցուցաբերել ժամանակակից բարձրակարգ բուժօգնություն:

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ 04.04.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ ընդգրկում էր հիմնականում Բերդի տարածաշրջանը: Այցի նպատակն էր ՀՀ կառավարության որոշմամբ մարզերին արտահերթ հատկացված գումարներով իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալն ու դրանց ընթացքին հետևելը:

ՏԱՎՈՒՇՆ ԱՄԵՆԱՆԵՐԱՌԱԿԱՆ ՄԱՐԶՆ Է 29.03.2011

Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությունում քննարկվեցին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից բխող` հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելու հետ կապված հարցեր:

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 18.03.2011

Փետրվարի 25-ից մարտի 11-ը անցկացվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, որը տեղի ունեցավ մարզկենտրոն Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում:

Պայմանագիր Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև 16.03.2011

ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը մարտի 4-ին, Ֆրանսիայում, Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են ստորագրել: Ըստ պայմանագրի, կողմերը ` Օ դը Սենի Դեպարտամենտը և Տավուշի մարզպետարանը, համաձայնության են եկել համագործակցել հանուն Տավուշի մարզի տնտեսական և սոցիալական զարգացման:

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԶԻՆՎՈՐ 15.03.2011

Ամփոփվել են ՀՀ Կրթության ու գիտության նախարարության և Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հանրապետության դպրոցներում անցկացված խորագիրը կրող շարադրությունների մրցույթի մարզային փուլի արդյունքները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-26 16:56:09