Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2012
Սիրելի ուսուցիչներ,
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐՒ ԳՅՈՒՂՈՒՄ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԽԱՉՔԱՐ 04.10.2012
Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տոնական տրամադրություն էր: Գյուղ էին ժամանել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող, ծնունդով չինարեցիներ ու բազում հյուրեր` մասնակցելու գյուղում նորակառույց խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը: Սրբավայրի կառուցման նախաձեռնության հեղինակը ծննդով չինարեցի, Կրասնոդարի երկրամասի բնակիչ Անդրանիկ Վազգենի Պետրոսյանն է: Գեղեցիկ զարդանախշերով նորակառույց խաչքարի բացումը գյուղացիների համար տոնախմբության առիթ էր, իսկ սրբավայրը` այսուհետ...
Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 03.10.2012
Հոկտեմբերի 2–ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հանձնարարականներից ելնելով նոր հանձնարարականներ ստացան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Տրվեցին հանձնարարականներ 2013 թվականի հունվարի 1-ից ՙՙԵկամտային հարկի մասին՚՚ ՀՀ օրենքի կիրարկման, նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության և գնումների գործընթացի կազմակերպման կարգի հետ կապված: Հանձնարարվեց քաղաքաշինության...

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 5 ԴՊՐՈՑՈՒՄ 01.10.2012
Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը այսուհետ կկրի Հայաստանի Հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մեծ հայրենականի մասնակից, Իջևանի նախկին ռուսական միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, ուսումնական մասի վարիչ, ապա տնօրեն Մկրտիչ Արշակի Մարտիրոսյանի անունը: Անվանակոչության առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, տարբեր տարիների դպրոցում դասավանդած ուսուցիչներ, կրթօջախի հին ու նոր շրջանավարտներ, բազմաթիվ հյուրեր: Բացելով միջոցառումը՝ դպրոցի տնօրեն...

Մթերվել է 2278 տոննա խաղող 26.09.2012
Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, մինչ այսօր ամբողջ մարզում մթերվել է 2278 տոննա խաղող, որից 1090-ը մթերել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, 820-ը` <<Երևանի շամպայն գինիներ>> ՓԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, Տավուշի գինու գործարանն ընդունել է 330 տոննա բերք, իսկ Իջևանի գինու ,կոնյակի գործարանը` 38 տոննա: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ կմթերվի 8100 տոննա խաղող:
Սիրելի Տավուշցիներ


