Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց կոնֆերանս Հայաստանում Ղազախստանի դեսպանատան նախաձեռնությամբ

24.08.2013

Երեկ Տավուշի մարզպետարանում Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ անցկացվեց <<Ղազախստանի և Հայաստանի ջանքերը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային հարցերը՝ տնտեսական, էկոլոգիական և գիտական բնագավառներում>> թեմայով կոնֆերանս: Մասնակցում էին համայնքների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ և թեմայով հետաքրքրված անձինք: Կոնֆերանսն անցկացվեց երկու նիստով, 1-ին նիստում քննարկվեց Ղազախստանը և Հայաստանը աշխարհը առանց միջուկային զենքի պայքարում, իսկ 2-րդ նիստում՝ Ղազախստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը՝ տնտեսական, էկոլոգիական և գիտական բնագավառներում թեման: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը դրվատանքով նշեց Ղազախստանի Հանրապետության այն մարդասիրական քայլը, որով երկիրը միացել է <<Միջուկային զենքի չտարածման մասին>> պայմանագրին: Միջուկային զենքի պոտենցիալի առկայությունը համարելով իսկական չարիք՝ ընդգծեց Հայաստանի՝ աշխարհի 190 երկրների հետ այս պայմանագրին միանալու փաստը և պատրաստակամություն հայտնեց բարեկամական հարաբերություններ հաստատելու Ղազախստանի մարզերից որևէ մեկի հետ: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ նաև դեսպանը՝ հակիրճ ներկայացնելով իրենց պետությունը, երկրի մակրոտնտեսական ցուցանիշները և համաձայնեց մարզպետի հետ, որ երկրի սոցիալ-տնտեսական բարեկեցության, մտավոր ներուժի զարգացման, ինչպես նաև հաստատուն տնտեսական աճ ունենալու համար շատ կարևոր են միջտարածաշրջանային համագործակցությունները:
Թեմատիկ կոնֆերանսի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախարար-խորհրդական Կանատ Խասենովը, <<Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի>> ղեկավար Ստեփան Գրիգորյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, կրթական ու գիտական, համայնքային ծառայության բնագավառները ներկայացնող պատասխանատու անձինք:
Կոնֆերանսի վերջում մասնակցիները հրավիրվեցին մարզպետարանի ցուցասրահ, որտեղ ներկայացված էին Միջուկային գործողությունների փորձարկումների դեմ միջազգային օրվան նվիրված լուսանկարներ: Այդ օրը՝ օգոստոսի 29-ին,ժամը 1105 –ին բոլորը մեկ րոպե լռությամբ կհարգեն միջուկային զենքի զոհերի հիշատակը: Այստեղ կոնֆերանսի մասնակիցներին բաժանվեցին նաև Ղազախստանի մասին պատմող գրքեր, բուկլետներ, նկարներ և օրացույցներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57