Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի մարզային փուլը

21.08.2013

Օգոստոսի 21-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Ամենամյա մրցույթ-փառատոնը կազմակերպում է <<Սասնա տուն>> ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների աջակցությամբ: Տավուշի մարզում մրցույթին մասնակցեցին մարզի դպրոցներից 1-ի փուլը հաղթահարած 12 երեխաներ: 3-րդ և 2-րդ տեղերը 23-ական և 24-ական  միավորներով համապատասխանաբար կիսեցին Չորաթանի միջնակարգ, Նոյեմբերյանի ավագ և Բերդի թիվ 3 դպրոցների  աշակերտները, իսկ 1-ին պատվավոր տեղը գրավեց ամենափոքր մասնակիցը՝ Բերդի թիվ 3 դպրոցի 4-րդ դասարանի սան Դավիթ Մելիքյանը: Եզրափակիչ՝ հանրապետական փուլը կկայանա սեպտեմբերի 7-ին և 8-ին Երևանում՝ <<Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն>> ՊՈԱԿ-ում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50