Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՅԻՄԴՈՍ ԲՈԶԺԻԳԻՏՈՎԻՆ

23.08.2013

Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Տավուշի մարզում էր Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Դեսպանին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ողջունելով հյուրին՝ մարզպետը նախ ներկայացրեց մարզն իր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով, ապա անդրադարձավ նրա գերակա ճյուղերին ու զարգացման հեռանկարներին: Նշեց, որ ապակենտրոնացված համագործակցության ծրագրի շրջանակներում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել մարզում և այսօր էլ շարունակվում են իրականացվել թե նախկին ԽՍՀՄ երկրների և թե եվրոպական երկրների հետ և առաջարկեց ապակենտրոնացված համագործակցության հաստատում նաև առանձին համայնքների մակարդակով: Նշվեց, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մի շարք ոլորտներում: Տարածաշրջանը առանձնանում է մարզում արտադրվող մրգերի որակական ու համային հատկանիշներով, պատմամշակութային հուշարձաններով, հանքային ու բնական ջրերով, ծխախոտի, քարի արտադրությամբ: Այստեղ է գտնվում Երևանի պետական համալսարանի միակ մասնաճյուղը, որը հումանիտար ոլորտում համագործակցության հնարավորություն է ընձեռում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր խոսքում նշեց, որ հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն: Ղազախստանում հայկական մեծ համայնք կա, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում երկրի թե տնտեսական ու քաղաքական, թե մշակութային կյանքին: Երկրում գործում է պետության կողմից ֆինանսավորվող Հայկական ազգային կենտրոն: Մի շարք ապրանքատեսակների, կոնկրետ կոնյակի և գինու արտադրության մենաշնորհը պատկանում է հայ ձեռնարկատերերին: Ասաց նաև, որ մեծ պոտենցիալ կա տնտեսական հարաբերությունների ոլորտում: Ղազախստանը մեծ պահանջարկ ունի ջրերի, շինարարական քարի: Իսկ Հայաստանում տուրիզմի, հանգստի հիանալի պայմաններ կան, որը կարելի է զարգացնել: Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխհամագործակցության հետագա ուղիներն ու դրանց իրականացման հնարավորությունները:
Այցին զուգահեռ, դեսպանի նախաձեռնությամբ, Տավուշի մարզպետարանում անցկացվեց ,,Ղազախստանի և Հայաստանի ջանքերը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային հարցերը՝ տնտեսական, էկոլոգիական և գիտական բնագավառներում,, թեմայով կոնֆերանս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03