Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համատեղ այցով Տավուշի մարզում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Բրեդլի Բուզետտոն և Հայաստանում Ֆինլյանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը

16.08.2013

Օգոստոսի 15-ին համատեղ այցով Տավուշի մարզում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Բրեդլի Բուզետտոն և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլյանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը: Տավուշի մարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը քննարկվեցին ՄԱԿ-ի ,,Աջակցություն առևտրին,, ծրագրի ուղղությամբ իրականացված աշխատանքներին վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ դեռևս անկախության առաջին տարիներից ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հարյուրավոր ծրագրեր է կյանքի կոչել մարզում, և արդեն ժամանակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց հետ կբերեն նոր աշխատատեղեր: Կարևորեց ջերմոցային տնտեսությունների ստեղծումը, որոնք ոչ միայն ապահովագրված արդյունք ու կայուն եկամուտ են բերում գյուղացուն, այլև նրանց իրենց արտադրանքը շուկա հանելու հնարավորություն են տալիս: Այս առումով մարզպետն առաջարկեց շարունակել ջերմոցային տնտեսությունների ու չրանոցների ընդլայնումը և ստեղծել դրանց միավորումներ, մի կառույց, որը կնպաստի արտադրանքի իրացման գործին: Ելնելով ունեցած փորձից՝ նշվեց, որ ծրագրեր կարելի է իրականացնել տնայնագործական ուղղություններով, մասնավորապես ձեռքի գորգերի, փոքր հուշանվերների արտադրության, որոնց համար տարածաշրջանում կա և անհրաժեշտ հումք և համապատասխան գիտելիքներով աշխատուժ: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարը նշեց, որ անչափ տպավորված է մարզի ներգրավվածությամբ և որ իրենց այցը նաև գործնական է: Ֆինլյանդիայի կառավարությունը ծրագրի ամենամեծ դոնորն է և դեսպանը ցանկություն է հայտնել անձամբ տեսնել կատարված աշխատանքները:
Մարզպետարանում տեղի ունեցած քննարկմանը հաջորդեց շրջայցը ՄԱԶԾ-ի աջակցությամբ ստեղծված արտադրամասեր: Առաջին կանգառը Կոթի գյուղում գործող պանրի արտադրամասն էր, որտեղ տարեկան 6000 կգ պանիր է արտադրվում: Այստեղ ծանոթացան ոչ միայն արտադրամասի հնարավորություններին, այլև համտեսեցին արտադրվող պանիրը և տվեցին իրենց դրական գնահատականը: Այրումում հյուրերն այցելեցին չրի արտադրամաս, որտեղ տեղադրված է 2 հատ 9 մետր արևային չորանոց և 1 էլեկտրական չրանոց 140 կգ բեռնման հզորությամբ: Պտղավանում ՄԱԶԾ-ի աջակցությամբ կառուցվել է 17 ջերմոց, որոնց հնարավորություններին ու պայմաններին ծանոթացան ծրագրի ղեկավարն ու դեսպանը: Վերջին կանգառը Բագրատաշենն էր, որտեղ գործում է չրի 4 արտադրամաս և մրգի հավաքման կետ: Այստեղ ավարտին է մոտենում չրերի հավաքման կետի վերանորոգումը, որտեղ կտեղադրվեն սառնարաններ և փաթեթավորման համար անհրաժեշտ սարքավորումներ: Ամփոփելով այցի արդյունքները՝ Ֆինլյանդիայի դեսպանը նշեց, որ գոհ է իրականացված աշխատանքներից և որ ծրագիրը կլինի շարունակական:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57