Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեղրի ու հատապտուղների փառատոն Բերդում

20.08.2013

Օգոստոսի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կրկնակի տոն էր: Խաղողօրհնեքից բացի այստեղ անցկացվեց նաև մեղրի ու հատապտուղների փառատոն: Արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնի կազմակերպման հեղինակներն էին ՙՙՏավուշի հոգևոր վերածնունդ,, , ՙՙՀայրենիքի զարգացման նախաձեռնություն՚՚ և ,,Բերդի կանանց ռեսուրսային կենտրոն,, հիմնադրամները: Նպատակը հոգևոր-մշակութային կյանքի զարթոնքն է, տեղական արտադրության խթանումն ու զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում: Փառատոնը բազմամարդ էր. մասնակցում էին ոչ միայն Բերդի տարածաշրջանի բնակիչները, այլև բազմաթիվ հյուրեր Երևանից, տարբեր մարզերից, արտասահմանից: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և Ֆինլյանդիայի դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը:
Փառատոնն անցկացվեց Սորանի այգում, որտեղ առանձին տաղավարներում ներկայացվել էին տեղի բերքն ու բարիքը, տարածաշրջանի շնորհալիների ձեռքի աշխատանքները: Առաձին տեղ էր հատկացված մեղրի ցուցադրությանը: Առանձին տաղավարով ,,Green Lane,, հասարակական կազմակերպությունը ներկայացրել էր բուսական պարարտանյութեր, օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ գրքեր ու բուկլետներ: Այստեղ ցուցադրված էին նաև աղբից վերամշակված գեղեցիկ իրեր՝ պատրաստված Բերդի երեխաների ձեռքերով:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով գեղեցիկ օրվա առթիվ՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համոզմունք հայտնեց, որ փառատոնը լուրջ խթան կհանդիսանա տարածաշրջանում մեղրի ու հատապտուղների զարգացման համար:
Տոնական օրվան առանձնակի շուք հաղորդեցին գեղեցիկ համերգային ծրագիրը, լարախաղացների ելույթներն ու երեխաների գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը:

Լուսանկարը՝ mamul.am-ի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56