Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 03.10.2012
Հոկտեմբերի 2–ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հանձնարարականներից ելնելով նոր հանձնարարականներ ստացան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Տրվեցին հանձնարարականներ 2013 թվականի հունվարի 1-ից ՙՙԵկամտային հարկի մասին՚՚ ՀՀ օրենքի կիրարկման, նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության և գնումների գործընթացի կազմակերպման կարգի հետ կապված: Հանձնարարվեց քաղաքաշինության...

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 5 ԴՊՐՈՑՈՒՄ 01.10.2012
Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը այսուհետ կկրի Հայաստանի Հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մեծ հայրենականի մասնակից, Իջևանի նախկին ռուսական միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, ուսումնական մասի վարիչ, ապա տնօրեն Մկրտիչ Արշակի Մարտիրոսյանի անունը: Անվանակոչության առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, տարբեր տարիների դպրոցում դասավանդած ուսուցիչներ, կրթօջախի հին ու նոր շրջանավարտներ, բազմաթիվ հյուրեր: Բացելով միջոցառումը՝ դպրոցի տնօրեն...

Մթերվել է 2278 տոննա խաղող 26.09.2012
Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, մինչ այսօր ամբողջ մարզում մթերվել է 2278 տոննա խաղող, որից 1090-ը մթերել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, 820-ը` <<Երևանի շամպայն գինիներ>> ՓԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը, Տավուշի գինու գործարանն ընդունել է 330 տոննա բերք, իսկ Իջևանի գինու ,կոնյակի գործարանը` 38 տոննա: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ կմթերվի 8100 տոննա խաղող:
Սիրելի Տավուշցիներ

Աշխատանքային հանդիպում Տավուշի մարզում 14.09.2012
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և նրան ուղեկցող անձինք հանդիպեցին Տավուշի մարզպետարանի աշխատակիցների, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների ղեկավարության ու ծառայողների հետ: Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ծառայողներին և մարզպետարանի աշխատակիցներին կոչ արեց համագործակցել միմյանց հետ և համախմբվել այն նպատակի...

Նորից սխալ մեկնաբանություն 11.09.2012
2012 թվականի սեպտեմբերի 8-ին <<Առավոտում>> հրապարակված <<Մարզպետի տեղակալը, ըստ էության չի պատասխանել տեղեկատվության վերաբերյալ մեր հարցմանը>> նյութի հեղինակը` Ոսկան Սարգսյանը, սխալ մեկնաբանություն է կատարել, երևի ըստ էության, չհիշելով սեփական հարցման բովանդակությունը: Նշում է, թե հարցրել է արտերի քանակի մասին, իսկ Տավուշի մարզպետարանը պատասխանել է արտհնձի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բառացի մեջբերում ենք 24. 08. 2012 թ. կատարած նրա հարցման մեջ...


