Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾԱՌԱՏՈՒՆԿ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

04.04.2013

Ապրիլի 3-ին ծառատունկ էր կազմակերպվել մարզկենտրոնի Ազատամարտիկների հրապարակին հարող տարածքում, որին մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները, ավագ դպրոցի սաները և <<Երիտասարդ Տավուշ>> հասարակական կազմակերպության կամավորները: Միջոցառումը նախաձեռնել էր միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտը /NDI/ Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, <<Երիտասարդ Տավուշ>> հասարակական կազմակերպության,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի  հետ համատեղ: Խորհրդատվական ծառայությամբ աջակցել էր Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը /ԳԱՄԿ/: Իջևանը բարեկարգ ու կանաչապատ տեսնելու բարի ցանկությունն էր բոլորին այդ օրը հավաքել մեկտեղ: Այստեղ էին NDI-ի հասարակական ծրագրերի ղեկավար Մայքլ Մերֆին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Օրվա եղանակն էլ էր համահունչ մարդկանց տրամադրությանը, ու այդ օրը համատեղ ուժերով տնկվեց հացենու, լորենու և ուռենու շուրջ 170 ծառ: Ծրագրված է առաջիկա օրերին ծառատունկ իրականացնել նաև Մակարավանքի վանական համալիրի տարածքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40