Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈԻՆՔ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈԻՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12.04.2013

2010թ. Հայաստանի Հանրապետության ,,Նորք,, տեղեկատվավերլուծական կենտրոնի հետ համատեղ ներդրվել է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը: ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից համակարգ են մուտքագրվել մանկատներ, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ ուղղորդված երեխաների, իրավախախտ անչափահասների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց, որդեգրել...

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը լիազորված է մոնիտորինգ իրականացնելու համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ 11.04.2013

Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի տեղեկացմամբ, համաձայն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի համապատասխան հանձնարարականի, ստորաբաժանումը լիազորված է մոնիտորինգ իրականացնելու համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ: Մոնիտորինգի ընթացքում ուշադրությունը կդարձվի ըստ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի աշխատանքների կազմակերպման վրա: Այդ նպատակով մարզի բոլոր համայնքների խնամակալության և...

«Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել Ազատամուտի և Գանձաքարի գյուղական համայնքները 11.04.2013

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վարչապետին կից կանանց խորհրդի նիստի ժամանակ պատվոգրեր է հանձնել «Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության հաղթողներին: «Գյուղական համայնքներում հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարների եւ տեղակալների գենդերային կազմը, գենդերային ներկայացվածության փոփոխությունները վերջին երկու տարվա ընթացքում» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի գյուղական համայնքը: Իսկ...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՆ ՍԿՍՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.04.2013

Աշխատանքային շաբաթը, ինչպես միշտ, Տավուշի մարզպետարանում սկսվեց մարզպետի խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետարանի վարչությունների պետերը և բաժինների վարիչները: Հերթական խորհրդակցությանը մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ քննարկեց նախորդ շաբաթ մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներին տված հանձնարարականները: Տեղեկատվությամբ հանդես եկան զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը,...

Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում Իջևանում 08.04.2013

Ապրիլի 6-ին Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Իջևանի մշակույթի տանը: Միջոցառումն սկսվեց հաճելի անակնկալով. մշակույթի տան հենց նախասրահում հրավիրված բոլոր կանայք ու աղջիկները տոնի առթիվ թարմ վարդեր նվեր ստացան ու վարդերով էլ մտան դահլիճ: Տոնի կապակցությամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը` մաղթելով նրանց երջանկություն, անսահման սեր ու հավերժական գեղեցկություն: Սրտի խոսք ասաց...

Ծրագիրը մայիսից կմեկնարկի մարզկենտրոն Իջևանում 05.04.2013

Տավուշի մարզում էր Հայաստանում Եվրամիության կենտրոնի ծրագրերի թիմը Էհթել Հալլիսթեի գլխավորությամբ: Եվրամիության կենտրոնը ստեղծվել է 2013թ. սկզբին և միտված է դառնալու Եվրամիության հաղորդակցության հանգույց: Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որը համակարգում է Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը: Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին մարզպետարանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40