Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում Իջևանում

08.04.2013

Ապրիլի 6-ին Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Իջևանի մշակույթի տանը: Միջոցառումն սկսվեց հաճելի անակնկալով. մշակույթի տան հենց նախասրահում հրավիրված բոլոր կանայք ու աղջիկները տոնի առթիվ թարմ վարդեր նվեր ստացան ու վարդերով էլ մտան դահլիճ: Տոնի կապակցությամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը` մաղթելով նրանց երջանկություն, անսահման սեր ու հավերժական գեղեցկություն: Սրտի խոսք ասաց նաև Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Լիլիթ Ղալումյանը: Շնորհավորանքներին հաջորդեց համերգային հարուստ ծրագիրը: Լեփ-լեցուն դահլիճը ծափողջույններով ընդունեց յուրաքանչյուր գեղարվեստական կատարում: Ելույթ ունեցան արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային համույթի պարուհիները, երգ-երաժշտության, ասմունքի անհատ կատարողներ ու խմբեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27