Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ` ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ

02.04.2013

Հայ առաքելական եկեղեցու ամենասիրված ու մեծ ժողովրդականություն վայելող տոներից մեկը` Սբ. Զատիկը կամ Քրիստոսի հրաշափառ Հայտնության տոնը այս տարի նշվեց մարտի 31-ին: Զատիկը նաև ուրախության ու հաղթանակի տոն է, որովհետև այդ օրը Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին, նույնը խոստանալով նաև մեզ: Տոնին նվիրված Սբ. Պատարագ մատուցվեց նաև Տավուշի մարզի եկեղեցիներում: Մարտի 31-ի վաղ առավոտից արդեն հավատավոր ժողովուրդը սիրով շտապում էր եկեղեցի: Նշենք, որ Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվել էր Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Մարզկենտրոն Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Սուրբ Զատիկի օրն սկսվեց Ժամերգությամբ, որին ներկա էր նաև եկեղեցու առաջին խաչքավոր, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետն այնուհետև մասնակցեց միջնադարյան Մակարավանքում մատուցված Սբ. Պատարագին, որը մատուցվեց Մակարավանքի վանահայր Սամվել աբեղա Մխիթարյանի ձեռամբ: Ընթերցվեց նաև Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի Պատգամը, որում ասվում էր. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Բացվող գարնան ջերմության և նոր կյանքով լցվող բնության զարթոնքի հետ մեր հոգիներում այսօր «Քրիստոս յարեաւ» հրեշտակաձայն ավետիսով թևածում են Հարության տոնի հույսն ու խնդությունը` նորոգելով ու զորացնելով մեզ վստահության մեջ, որ «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ, և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»: Տոնի առթիվ հավատացյալներին իր խոսքը հղեց Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց Տիրոջ Հարությունը ավետում ու միմյանց ողջունում էին «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, որին ի պատասխան հնչում էր` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Զատկական տոնակատարությունն ավարտվեց մատաղի մատուցմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 15:47:21