Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՆ ՍԿՍՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.04.2013

Աշխատանքային շաբաթը, ինչպես միշտ, Տավուշի մարզպետարանում սկսվեց մարզպետի խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետարանի վարչությունների պետերը և բաժինների վարիչները: Հերթական խորհրդակցությանը մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ քննարկեց նախորդ շաբաթ մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներին տված հանձնարարականները: Տեղեկատվությամբ հանդես եկան զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը, քաղաքաշինության վարչության պետ Վոլոդյա Սարգսյանը, գյուղտնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը: Խորհրդակցությանը մարզպետը նոր հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Մասնավորապես, հաձնարարականներ տրվեցին քաղաքաշինության վարչությանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանն ու հողաշինության և հողօգտագործման բաժնին: Խորհրդակցությանը նշվեցին նաև առաջիկա շաբաթվա կարևոր անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26