Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագիրը մայիսից կմեկնարկի մարզկենտրոն Իջևանում

05.04.2013

Տավուշի մարզում էր Հայաստանում Եվրամիության կենտրոնի ծրագրերի թիմը Էհթել Հալլիսթեի գլխավորությամբ: Եվրամիության կենտրոնը ստեղծվել է 2013թ. սկզբին և միտված է դառնալու Եվրամիության հաղորդակցության հանգույց: Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որը համակարգում է Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը: Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը, որին ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ծրագրի ղեկավար Էհթել Հալլիսթեն ներկայացրեց ծրագրի նպատակներն ու գործունեության ոլորտները: Ըստ նրա Հայաստանում ԵՄ գործունեության մասին ճշգրիտ, ժամանակին և մատչելի տեղեկատվության անհրաժեշտությունը դժվար է թերագնահատել: <<Զարգացման ծրագրերի ձեռքբերումների մասին մարդկանց իրազեկումը կմեծացնի հասարակության վստահությունը ԵՄ-ի նկատմամբ և աջակցությունը` ԵՄ գործունեությանը: Մենք այստեղ ենք` բացատրելու, թե ինչ է անում ԵՄ-ն և ինչու ու նաև ինչպես է ուղղորդելու Հայաստանի բնակչությանը կարևոր հարցերում>>,- ասաց տիկին Հալլիսթեն: Նշվեց, որ կրթության ու գիտության նախարարության հետ համագործակցությամբ ԵՄ կենտրոնը կաջակցի ուսուցիչներին` մշակելու և ներդնելու ԵՄ-ին առնչվող դասընթացներ դպրոցներում և բուհերում: Կենտրոնը կաջակցի եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների ցանցի ստեղծմանը, որպեսզի երիտասարդները կարողանան ներկայացնել իրենց փորձն ու հաջողության պատմությունները ԵՄ-ում ուսանելու մասին: Հարցի շուրջ ծավալվեց քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին խորհրդակցության մասնակիցները, արվեցին կոնկրետ առաջարկություններ: Տիկին Հալլիսթեի տեղեկացմամբ ծրագիրը մայիսից կմեկնարկի մարզկենտրոն Իջևանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57