Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի դպրոցականների 7-րդ օլիմպիադայի մարզային փուլում հաղթել է Աչաջրի դպրոցը

04.04.2013

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների 7-րդ օլիմպիադայի 3-րդ` մարզային փուլը: Մարզային փուլին նախորդել էին 1-ին` ներդպրոցական և 2-րդ` տարածաշրջանային փուլերը: Արդյունքում մարզային փուլ էր դուրս եկել յուրաքանչյուր տարածաշրջանից մեկ թիմ` 3 տղա 1 աղջիկ կազմով: Դրանք էին Բերդի ավագ դպրոցի, Դիլիջանի ավագ դպրոցի, Ջուջևանի և Աչաջրի դպրոցների թիմերը: Մրցումների կազմակերպիչն էր շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը, աջակիցը` Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը /սպորտի պատասխանատու` Արշավիր Թադևոսյան/: Մրցումներն անցան բարձր մակարդակով: Հետաքրքիր ու համառ պայքարից հետո մարզային փուլի հաղթող ճանաչվեց Աչաջրի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղում էր Ջուջևանը, իսկ 3-րդ տեղը բաժին հասավ Դիլիջանին: Հաղթող թիմերը պարգևատրվեցին ՀՀ Տավուշի մարզպետի պատվոգրերով, Հայ բարեգործական հիմնադրամի կողմից հուշանվերներով, իսկ բոլոր մասնակից թիմերին հանձնվեցին գավաթներ: 1-ին տեղ գրաված թիմի մասնակիցները ստացան նաև այֆոն կոչվող հեռախոսներ: Այսպիսով Տավուշի մարզից շախմատի դպրոցականների 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական փուլին մասնակցելու իրավունքը նվաճեց մարզային փուլում հավասարը չունեցած Աչաջրի միջնակարգ դպրոցի թիմը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59