Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրականություն դարձավ ևս մեկ խոստում 23.07.2012
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական այցի շրջանակներում Տավուշի մարզի Տավուշ և Սարիգյուղ համայնքներից երկու բազմանդամ ընտանիքի համար սեփական կացարան ունենալու խնդիր էր բարձրացվել: Տավուշ գյուղի բնակիչ Ռուբեն Սմբատյանը, որ նաև զինվորական է, ունի 8 երեխա և բնակվում էր գյուղի ծայրամասում գտնվող անասնապահական ֆերմայում: Իսկ Սարիգյուղի բնակչուհի Նելլի Չարչյանը 6 երեխայի հետ /որոնցից 5-ը` անչափահաս/ ընդհանրապես անօթևան էր: Օրերս 2 բազմազավակ ընտանիքն էլ տոնել են...

Իրավական տեղեկատուի շնորհանդես մարզպետարանում 18.07.2012
<<Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն>> հասարակական կազմակերպությունը <<Միջազգային համագործակցության գերմանական ընկերություն>> ՍՊԸ-ի ֆինանսավորմամբ հրատարկել է իրավական տեղեկատու կանանց համար, որի շնորհանդեսն օրերս տեղի ունեցավ Տավուշի մարզկենտրոնում մարզպետարանի և ՙՙՀայ օգնության միություն՚՚ միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ: Շնորհանդեսին մասնկացում էին մարզպետարանի առանձին ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների, կրթական...
Մարզխորհրդի նիստում 17.07.2012
Տավուշի մարզխորհրդի հուլիսի 13-ի նիստում հերթական անգամ քննարկման դրվեց մարզի համայնքների 2012 թ. տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման մասին հարցը, այս անգամ` կիսամյակի կտրվածքով: Նիստին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նիստը վարում էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը ներկայացրեց համայնքների բյուջեների կատարողականների տվյալները:...
Փոխվարչապետն այցելեց Տավուշի մարզ 17.07.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն 2012թ. հուլիսի 16-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր՝.... mta.gov.am/hy/news/item/2012/07/16/news_1208/
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 12.07.2012
2012թ. հուլիսի 12-ին Տավուշի մարզպետարանում՝ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին տասնհինգ քաղաքացիներ Իջևան, Դիլիջան քաղաքներից և տարածաշրջանի գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասներեք քաղաքացիներից հինգը դիմել էին աշխատանքի տեղավորման, մեկը՝ ֆինանսական աջակցության, յոթը` այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց...
Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 10.07.2012
Հուլիսի 10-ին կայացած Տավուշի մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցությունում ոլորտ առ ոլորտ քննարկվեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները: Մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքաշինության վարչությանը հանձնարարական տվեց հետամուտ լինել ՀՀ պետական բյուջեի միջոցներով 3-րդ հրատապ ծրագրի շրջանակներում մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, որպեսզի դրանք լինեն որակով և կատարվեն ժամանակին: Տեղական ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով ու ֆինանասական և...