Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Իջևանի արվեստի դպրոցի հիմնադրման 35-ամյակը

03.06.2013

Լրացավ Իջևանի արվեստի դպրոցի հիմնադրման 35-ամյակը: Հոբելյանի առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպվել Իջևանի մշակույթի տանը, որին մասնակցեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցի հին ու նոր շրջանավարտներ, արվեստասեր մարդիկ: Մշակույթի տան նախասրահում օրվա առթիվ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին դպրոցի սաների նկարները, փայտափորագրություններ, ասեղնագործ աշխատանքներ, գոբելեն ու մաքրոմե: Իսկ մշակույթի տան դահլիճում հաշվետու համերգով հանդես եկան արվեստի դպրոցի պարուհիները՝ մեծ բավականություն պարգևելով հանդիսատեսին:
Երբ 35 տարի առաջ բացվեց դպրոցը, ուներ ընդամենը երկու բաժին՝ պարի ու նկարչության և կոչվում էր նկարչական դպրոց: Այն արվեստի դպրոցի վերանվանվեց 1987 թվականին, իսկ դպրոցի տնօրեն Համլետ Մխիթարյանն արվեստի այս կրթօջախի ղեկավարն է 1983 թվականից: Այսօր դպրոցում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների դասերը բարձր մակարդակով անցկացնելու համար. վերանորոգվել է դպրոցը, կառուցվել է արվեստի դպրոցի նոր մասնաշենք հատուկ պարարվեստի բաժնի համար, որն ունի հիանալի դահլիճ պարի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ հատուկ հատակով, հանդերձարաններով, պարաձողերով ու հայելիներով: Ներկայումս դպրոցն ունի 200 սան, որոնցից 140-ը սովորում են պարարվեստի, իսկ 60-ը՝ գեղարվեստի բաժիններում: Պարարվեստի բաժինն ունի դասական, հայկական, ժողբնորոշ, ժամանակակից, պարահանդեսային պարերի դասարաններ: Դպրոցի նորություններից է երաժշտական գործիք բաժինը, որտեղ սովորեցնում են սիրողական մակարդակով նվագել որևէ երաժշտական գործիքի վրա: Դպրոցի շրջանավարտներից այսօր շատերն են իրենց տեղը գտել արվեստի աշխարհում, իսկ ,,Փյունիկ,, պարային համույթն իր բարձրակարգ ու գեղեցիկ կատարումներով ճանաչված է ոչ միայն մարզում: Խումբն ու նրա անհատ կատարողներ մասնակցել են բազմաթիվ մրցույթների ու փառատոների ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս և արժանացել մրցանակների, եղել Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03