Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջեւանում մեկնարկեց «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը

31.05.2013

Մայիսի 31-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցություն, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ: Նշենք, որ ծրագիրն ուղղված է Երևանից դուրս բնակվող շահառուներին եւ առաջինն իրականացվում է Տավուշի մարզում: Միջոցառման նպատակն է հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ևս ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաեւ վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում:
Խորհրդակցության մասնակիցներին ողջունեցին եւ արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթեցին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի օգնական Վարշա Ռեդկար-Պալեպուն և Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի քաղաքականության եւ իրավական ակտերի մշակման բաժնի պետ Գնել Մայիլյանը, ով այնուհետև հանդես եկավ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի եւ e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանի ներկայացմամբ:
Ծրագրի երկրորդ հատվածում Ազգային կենտրոնի փորձագետներն ու հրավիրված խմբավարները 4 աշխատանքային խմբերի բաժանված քննարկեցին մասնակիցների կողմից բարձրացված հարկային եւ մաքսային, ձեռնարկատիրության, սոցիալական հարցերի եւ համայնքային զարգացման խնդիրները եւ փորձեցին հասկանալ, թե ինչպես կարող են դրանք ընդգրկել օրենսդրական բարեփոխումների մեջ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57