Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչվել են մարզի լավագույն տնօրեն ու լավագույն դաստիարակ

31.05.2013

Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի առաջարկությամբ ու ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մայիսի 25-ին, մեկ միասնական օրվա ընթացքում, անց է կացվել ,,Տարվա լավագույն տնօրեն,, և ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթը Հայաստանի Հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և դաստիարակների միջև: Մրցույթն անց է կացվում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և առնվազն 3 տարվա մանկավարժական աշխատանքի փորձառություն ունեցող դաստիարակների միջև ու նպատակ ունի նպաստելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժի դերի, նշանակության, վարկի ու հեղինակության բարձրացմանը ազգի սերունդներ կրթելու, դաստիարակելու գործում: Մրցույթն անց է կացվել մեկ՝ մարզային փուլով: Մրցույթի նախապատրաստումն ու անցկացումը իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով 5 հոգուց ձևավորված մարզային գնահատող ներկայացուցչական հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվել են 2 հոգի նախարարությունից, 1 հոգի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից, 2 հոգի մարզպետարանից: Տավուշի մարզում մրցույթն անց է կացվել մարզկենտրոն Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում: Մրցույթի բանավոր և գրավոր փուլերի ամփոփմամբ մարզում համայնքային նախադպրոցական հաստատության լավագույն տնօրեն է ճանաչվել Բերդի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Գալստյանը, իսկ լավագույն դաստիարակ՝ Հաղարծին համայնքի մանկապարտեզի դաստիարակ Գայանե Թամրազյանը:
Հունիսի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որտեղ մրցույթի հաղթողները պարգևներ ու հավաստագրեր կստանան Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ կրթության ու գիտության նախարարի կողմից: Բերդի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Գալստյանը մրցանակաբաշխությանը կներկայանա մանկապարտեզի իր սաների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57