Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան Վերջին դասի հանդիսավոր արարողություններ

24.05.2013

Մայիսի 24-ի օրը Տավուշի մարզում հագեցած էր տոնական տրամադրությամբ: Մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում տեղի էին ունենում Վերջին դասի հանդիսավոր արարողություններ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մասնակցեց Գոշ, Թեղուտ գյուղերի միջնակարգ դպրոցների և Դիլիջանի ավագ դպրոցի տոնական միջոցառումներին և  շնորհավորեց շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ: Մարզպետը մաղթեց նրանց կյանքի կանաչ ճանապարհ, երազանքների ու նպատակների իրականացում: Նշենք, որ Տավուշի մազպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության տեղեկացմամբ   2012-2013 ուսումնական տարում մարզի դպրոցներին հրաժեշտ կտա 1321 շրջանավարտ: Նրանցից 991-ը հիմնական դպրոցի շրջանավարտներն են: Իջևանի ավագ դպրոցը կավարտեն 157, Դիլիջանի ավագ դպրոցը՝ 81, Բերդի ավագ դպրոցը՝ 41 և Նոյեմբերյանի ավագ դպրոցը՝ 51 շրջանավարտներ: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար միասնական քննությանը մասնակցելու դիմում-հայտ են ներկայացրել նրանցից 689-ը, ընդ որում հայտերի գերակշիռ մասը ներկայացվել է  ,,Հայոց լեզու և գրականություն,, ու ,,Մաթեմատիկա,, առարկաներից, համապատասխանաբար 294 և 263 դիմում-հայտ: Միասնական քննությունները անցկացվելու են հունիսի 1-ից հունիսի 21-ը Իջևանի ավագ և Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցներում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05