Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օրը փոքրիկներինն էր, և ամեն ինչ արվել էր, որպեսզի այն փոքրիկների համար դառնա մանկության բարի ու անմոռանալի հիշողություն

01.06.2013

Հունիսի 1-ին Իջևանի Շատրվանների հրապարակում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հրապարակը լի էր երեխաների աշխույժով, երգ ու պարով, ծափ ու ծիծաղով: Միջոցառման կայացմանն իրենց մասնակցությունն ու աջակցությունն էին բերել Տավուշի մարզպետարանը, Իջևանի քաղաքապետարանը, ,,Հույսի կամուրջ,, և ,,Երիտասարդ Տավուշ,, հասարակական կազմակերպությունները, ՍՕՍ մանկական գյուղն ու ,,Վորդ Վիժն,, միջազգային բարեգործական կազմակերպության Տավուշի տարածքային զարգացման ծրագիրը: Օրը փոքրիկներինն էր, և ամեն ինչ արվել էր, որպեսզի այն փոքրիկների համար դառնա մանկության բարի ու անմոռանալի հիշողություն: Իջևանի մշակույթի տան սաների մասնակցությամբ տրվեց տոնական շքեղ համերգ: ՙՙՀույսի կամուրջ՚՚ հասարակական կազմակերպությունը ՙՙԻջևանը, որ ես ուզում եմ՚՚ կարգախոսով օրվան նվիրված գունագեղ նկարների բացօթյա ցուցահանդես էր կազմակերպել Շատրվաների հրապարակին հարող տարածքի ամբողջ երկայնքով: Ընտրվեց մեկ լավագույն նկար, որը հետագայում կդառնա Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված մեծ պաստառ: Միջոցառմանը ներկա բոլոր երեխաներին բաժանվեցին տոնական գլխարկներ, թրծաց գիպսե պատկերներ, որոնք հետո գունավորեցին, փուչիկներ ու բազմագույն կավիճներ, որոնցով փոքրիկներն իրենց երազանքները կավճանկարի տեսքով թողեցին ասֆալտի վրա: Դե, ինչ երեխաների տոն առանց սիրված հեքիաթների հերոսների, պաղպաղակի ու տոնական տորթի… Կազմակերպվել էր նաև երեխաների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառման ավարտին ՙՙՀույսի Կամուրջ՚՚ ՀԿ-ի ՙՙԲանավեճի ակումբի՚՚ երեխաները կազմակերպեցին ֆլեշ-մոբ, որտեղ հայտնեցին իրենց երջանիկ լինելու իրավունքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03