Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նախագահը ներկա է գտնվել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությանը 30.09.2013
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նախագահը ներկա է գտնվել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու...

Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտից ուխտավորների հոսքը ձգվում էր դեպի Նոր Վարագավանք 30.09.2013
Սկսած 2004 թվականից յուրաքանչյուր սեպտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը Տավուշի մարզում նշվում է որպես Նոր Վարագավանքի ուխտագնացության օր: Արդեն ավանդական դարձած միջոցառումը, որ շուրջ տասը տարի առաջ նախաձեռնել է ,,Տավուշ,, հայրենակցական միությունը, տարեցտարի ավելի ու ավելի է ընդլայնում իր մասնակիցների շրջանակը: Այստեղ ուխտավորներ են գալիս թե մարզի տարբեր բնակավայրերից, թե ամբողջ հանրապետությունից և թե արտասահմանից: Ըստ ավանդույթի Խաչափայտի մասունքը Հայոց աշխարհ է բերվել Հռիփսիմյաց կույսերի...
Աշխատանքային այցով Երևանում էր մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը 28.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 23-27-ը Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը աշխատանքային այցով գտնվել է Երևանում, որտեղ մասնակցել է ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված՝ պաշտոնատար անձանց հետ պլանավորված հավաք-պարապմունքներին:
Տավուշի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիական ծառայողների հերթական ատեստավորում 28.09.2013
2013թ. սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների հերթական ատեստավորումը: Քանի որ ատեստավորմանը մասնակցող քաղաքացիական ծառայողներն ունեին զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան, կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել էին,...

Ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք 27.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու Վարագա Սուրբ Խաչի տոնին կազմակերպվող 10-րդ հոբելյանական ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք, որը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ- արևմուտք: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեծ հանդիսությամբ Նոր Վարագավանք կտեղափոխվի Քրիստոսի խաչափայտի մասունքը՝ հավատավոր ժողովրդի երկրպագության համար: Սուրբ Պատարագը կմատուցվի ժամը 11-ին: Հավարտ պատարագի կկատարվի անդաստանի կարգ և Խաչափայտի մասունքով կօրհնվեն պատմական Տավուշ աշխարհի...
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը 25.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 22-ից պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվում Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Դեռևս 2009 թվականից Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի միջև, որը 2010 թվականին Ռեգենի շրջանի ղեկավարի Հայաստան կատարած այցի ժամանակ ամրագրվել է համապատասխան հուշագրով: Համագործակցությանը տեխնիկապես աջակցում է...


