Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> միջոցառումը կդառնա ավանդական

18.03.2014

 Թռչկանի ջրվեժի հարակից տարածքների մաքրման ու բարեկարգման նպատակով հետաքրքիր միջոցառում էին նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները: Մարտի 16-ին նրանց անմիջական մասնակցությամբ անցկացվեց <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> խորագրով միջոցառումը, որում ընդգրկվել էին նաև բնության սիրահարներ, բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք: Ջրվեժին հարակից տարբեր հատվածներում, խմբերի բաժանված, միջոցառման մասնակիցները ոչ միայն մաքրեցին ու բարեկարգեցին տարածքները, այլև կազմակերպեցին ծառատունկ, որն այսուհետ կդառնա ավանդական: Տավուշի մարզպետի օգնական, Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Իսկանդարյանի խոսքերով, ավանդական կդառնա նաև <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> միջոցառումը` ավելի ընդլայնելով մասնակիցների շրջանակը, իսկ հաջորդ նմանատիպ միջոցառումը կկազմակերպվի արդեն Տավուշի մարզում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03