Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթաց <<Մասնակցային, ներառական, հաշվետու և գենդերային հավասարության սկզբունքների վրա խարսխված կառավարում>> թեմայով

18.03.2014

 Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/-ի կողմից իրականացվող <<Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. կանայք տեղական ժողովրդավարական դասընթացներում>> ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ, Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում անցկացվեց վերապատրաստման դասընթաց <<Մասնակցային, ներառական, հաշվետու և գենդերային հավասարության սկզբունքների վրա խարսխված կառավարում>> թեմայով: Սեմինարին մասնակցում էին համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամներ, մարզպետարանի գենդերային հանձնախմբի անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարզի ՀԿ-ների ղեկավարներ, ուսումնական հաստատությունների աշխատակիցներ: Մասնակիցները ծանոթացան արդյունավետ հաղորդակցության, վստահության բանակցությունների, առաջնորդության համայնքային զարգացման հիմնախնդիրներին, բանակցային տարրերի միջոցով գենդերային շահերի ուսումնասիրությունն ապահովող լուծումների բացահայտմանը և մոդելավորմանը: Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18