Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի սահմանամերձ համայնքներին բաժանվեց արքայանարինջի տնկիներ

28.03.2014

 <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամն այգիների հիմնման ծրագրի շրջանակներում Դիտավան համայնքում սկսել է 3 հա պտղատու այգիների (արքայանարինջ, նուռ, թուզ) հիմնման աշխատանքները, որից հետո այգին ամբողջությամբ կնվիրաբերվի հողի սեփականատերերին (շուրջ 5 շահառու): Մարտի 27-ին <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամը Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աջակցությամբ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներին բարեգործական նպատակով նվիրեց արքայանարինջի տնկիներ: Մասնավորապես, Պառավաքար համայնքին՝ 850 տնկի, Վերին Ծաղկավան համայնքին՝ 650 տնկի, Վարագավան համայնքին՝ 450 տնկի, Տավուշ համայնքին՝ 900 տնկի և Ներքին Կարմիրաղբյուր համայնքին՝ 600 տնկի, որոնք բաժանվեցին համայնքի գյուղացիական տնտեսություններին: Մոտ օրերս նախատեսվում է սահմանամերձ Բերքաբեր և Վազաշեն համայնքներին ևս տրամադրել համապատասխանաբար 1200 և 800 տնկի: Տնկիները ձեռք են բերվել Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան համայնքում գործող <<Հայկական միրգ>> ՓԲԸ Տավուշի մարզային գյուղատնտես Սպարտակ Զախարյանի տնկարանից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-12-03 16:31:51