Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում 23.09.2013
Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Նոյեմբերյանում: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին Նոյեմբերյան, Կողբ, Հաղթանակ և Բերդավան համայնքների 7 քաղաքացիներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից 2-ը դիմել էին սոցիալական հարցով, 2-ը՝ առողջապահական, մեկ քաղաքացի` աշխատանքի տեղավորման, 1-ը՝ կրթական և մեկ բնակիչ էլ մարզպետին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Մարզպետ Արմեն Ղուլարյանը բնակիչների հետ հանդիպումից...

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին տեղում պարզաբանումներ տալու, համակարգում իրականացվող բարեփոխումները ներկայացնելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանը սեպտեմբերի 19-ին հանդիպում ունեցավ Տավուշի մարզային ստորաբաժանումում: Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ: Պարոն Կարայանը համակարգում իրականացվող բարեփոխումներից առանձնացրեց 2012...
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ 19.09.2013
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ ինչպես ամեն տարի, 2013 թվականի ընթացքում նույնպես մարզում բնակվող հաշմանդամների համար իրականացվել են վերականգնողական միջոցառումներ: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի, համայնքապետարանների և ,,Հույսի կամուրջ՚՚ ՀԿ-ի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի մասնաճյուղերի համագործակցված...
Գյուղատնտեսական լուր 19.09.2013
Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թ.թ. սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության որոշմամբ, 2013 թվականի աշնանը Տավուշի մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 300 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու, որից մինչ օրս մարզ է ներկրվել և համայնքներին բաշխվել շուրջ 130 տոննան: Ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ընթացքի մեջ են նաև համայնքների կողմից ստացված դիզվառելիքի դիմաց վճարման և մնացած դիզվառելիքը համայնքներ ներկրելու աշխատանքները:...
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 19.09.2013
Սիրելի տավուշցիներ Ջերմորեն շնորհավորում Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Քսաներկու տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը հանրաքվեով հաստատեց դարերով երազած բաղձալի Անկախությունը և այդ օրը դարձրեց համայն հայության տոնը: Պատմության համար 22 տարին թերևս կարճ ժամանակահատված է, սակայն այդ ժամանակաընթացքում մեծացել է մի սերունդ, որ արդեն անկախ երկրի ծնունդ է և չգիտի, թե ինչ բան է ոչ անկախ լինելը: Անկախության տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ...

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները 18.09.2013
Սեպտեմբերի 17-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: 2012 թվականին մարզում մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 7486 տոննա խաղող: Այս տարի կանխատեսվում է այդ թիվը հասցնել շուրջ 8100 տոննայի: Ընթացիկ տարվա խաղողի առաջին քանակությունն է սկսել ընդունել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: