Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոն Իջևանում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>>-ի մարզային փուլը

20.05.2014

  Այսօր Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում անցկացվեց <<Սպորտլանդիա-2014>>-ի մարզային փուլը: Մրցույթի էին դուրս եկել Իջևանի թիվ 1, Նոյեմբերյանի թիվ 1 և Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզները: Խաղն անցավ աշխույժ ու լարված պայքարում: Երեխաները մրցեցին տարբեր խաղաձևերում՝ մարմնամարզական օղակներով վարժություններ, խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով և այլն: Արդյունքում 14 միավորով առաջատար ճանաչվեց Իջևանի թիվ 1 մանկապարտեզը, իսկ Դիլիջանի և Նոյեմբերյանի մանկապարտեզները հավաքեցին համապատասխանաբար 10 և 6 միավորներ: Մրցույթի մասնակից մանկապարտեզները Տավուշի մարզպետարանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և գավաթներով, իսկ Իջևանի <<Գալիք>> կրթարանի տնօրեն Արսեն Բայրամյանը բոլորին հաճելի անակնկալ մատուցեց նվերների տեսքով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57