Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետը ներկայացրեց Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին

16.05.2014

  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին:
   Փոխվարչապետը երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին:
 Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշեց, որ նա ունի թե օրենսդիր մարմնում, թե պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձ, երկար տարիներ աշխատում է մարզում եւ քաջատեղյակ է մարզի խնդիրներին:
  Նա վստահություն հայտնեց, որ նորանշանակ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Փոխվարչապետը կարեւորեց մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ կատարումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18