Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երրորդ ժողովը

15.05.2014

  Մայիսի 14-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երրորդ ժողովը: Ժողովին մասնակցում էին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը, խորհրդի մյուս անդամները: Ժողովին մասնակցում էր նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանի ողջույնի խոսքից հետո <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Թումանյանը ներկայացրեց հիմնադրամի 2013 թվականի հաշվետվությունը և խնդրեց հաստատել 2013 թվականի բյուջեի կատարողականը: Զեկուցողը ներկայացրեց ինչպես ոռոգման համակարգերի վերականգնման /2,9կմ Այգեհովտի ջրանցքի շինարարություն, Իջևան-Դիտավան ջրանցքի վերանորոգում և Իջևան-Դիտավան ջրանցքի սիֆոնների տեղադրում/, այնպես էլ անասնապահության, պանրի արտադրության, միկրոֆերմաների կառուցման, այգիների հիմնման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հրաչ Թումանյանի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն, իսկ 2013 թվականի բյուջեով կատարվածը հաստատվեց խորհրդի կողմից: Ներկայացվեց նաև 2013 թվականի աուդիտական եզրակացությունը, որն ընդունվեց ի գիտություն: Օրակարգի հաջորդ հարցով <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրեց 2014 թվականի բյուջեն, որը որոշակի առաջարկություններից հետո հաստատվեց խորհրդի կողմից: Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի գործունեությանը վերաբերող այլ ծրագրային և կազմակերպական հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27