Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երթևեկությունը վերականգնված է

19.05.2014

  Մայիսի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հ-30 Մ-Կ-Ճամբարակ-Դրախտիկ-Գոշ-Խաչարձան ճանապարհահատվածի 5-րդ կիլոմետրում տեղի է ունեցել խոշոր չափի ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով փակվել էր ճանապարհը: Արտակարգ դեպքը արագ արձագանքվել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից ու այդ մասին շտապ տեղյակ է պահվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ԱԻՆ մարզային ծառայության, ոստիկանության մարզային վարչության պատասխանատուները: Դեպքի վայրում են եղել նաև Դիլիջան, Գոշ, Խաչարձան և Աղավնավանք համայնքների ղեկավարները:
  Մարզի ճանապարհաշինական կազմակերպությունների կողմից արագ իրականացվել են երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումներ: Քարաթափման վտանգը վերացնելու, ճանապարհահատվածը բացելու և այն երթևեկության համար անվտանգ դարձնելու և պայթեցումներով ուղեկցվող աշխատանքները ղեկավարելու համար ժամը 18:35-ին դեպքի վայրում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ նախարարության համապատասխան ստորաբաժանումներով: Իրականացվել է ուսումնասիրություն, և կայացվել է որոշում ճանապարհահատվածը մինչև քարաթափման մաքրման ավարտը փակել: Ժամը 23:00-ից սկսվել են տեղանքում վտանգ ներկայացնող կախված ժայռաբեկորների՝ պայթեցման միջոցով վնասազերծման, ճանապարհահատվածի մեծ քարաբեկորների պայթեցման աշխատանքները, որից հետո կատարվել է քարաթափվածքների մաքրում: Նշված աշխատանքներն ավարտվել են 04:30-ի սահմաններում, որից հետո ճանապարը դարձել է երթևեկելի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27