Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Կոթի և Բարեկամավան համայնքներ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Կոթի և Բարեկամավան համայնքներ 11.12.2013

Դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց սահմանամերձ մարզի մի քանի համայնքներ: Առաջին կանգառը Ակնաղբյուրն էր, որտեղ նախարարը մասնակցեց ,,Վարդանանց կանչ,, միջոցառմանը: Այնուհետև նախարարը եղավ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղում, որտեղ մասնակցեց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությանը:

Քաղաքացիների ընդունելություն Բերդի քաղաքապետարանում 10.12.2013

Դեկտեմբեր 9-ին ժամը 16-00 ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Բերդի քաղաքապետարանում: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին 11 քաղաքացի՝ Բերդ, Տավուշ և Պառավաքար համայնքներից: Ընդունելությանը մասնակցել է 11 քաղաքացի: Քաղաքացիներից 7-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 1-ը աշխատանքի տեղավորման, 1-ը՝ առողջության հետ կապված, 2-ը բնակարանային հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան...

   Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը 09.12.2013

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը ,,Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հիմնախնդիրները,, թեմայով: Ասուլիսին ներկա էին հանրապետական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մարզպետը լրագրողներին ներկայացրեց ինչպես սահմանամերձ համայնքներում իրականացված ու ընթացիկ աշխատանքները, այնպես էլ այն հիմնախնդիրնեը, որոնք առկա են այդ համայնքներում: Տավուշի մարզն ունի 350 կմ միջպետական սահման, որի մոտ 300 կիլոմետրը Ադրբեջանի հետ է,...

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների 06.12.2013

Դեկտեմբերի 9-ին, ժամը 12-ին, Տավուշի մարզպետարանում տեղի կունենա մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը ,,Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հիմնախնդիրները,, թեմայով: Ասուլիսին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են պարզաբանումներ ստանալ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից (հեռախոս` 0263-62-58):

Հանուն հավասար  հնարավորությունների

Հանուն հավասար հնարավորությունների 04.12.2013

1992 թ. Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ դեկտեմբերի 3-ը հռչակվեց որպես Հաշմանդամների միջազգային օր: 2010 թվականին Հայաստանը ստորագրեց ու վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան, որով ստանձնեց պարտավորություններ՝ ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության ու հավասար իրավունքների համար: Իսկ Տավուշի մարզն առաջինն էր, որտեղ ներդրվեց ներառական կրթությունը, և այսօր այն հաջողությամբ իրականացվում է մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: Ավանդույթի համաձայն այս տարի էլ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել > հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը՝ աջակցությամբ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի:

Տավուշի մարզը մասնակցել է <<Երևան էքսպո>> ցուցահանդեսին

Տավուշի մարզը մասնակցել է <<Երևան էքսպո>> ցուցահանդեսին 04.12.2013

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ ֆորումի շրջանակում դեկտեմբերի 3-ին > կենտրոնում, որը գտնվում է Երևանի Սերգեյ Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում, տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների > ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 10 մարզերն ու Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-25 14:34:13