Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.05.2014

     Սիրելի շրջանավարտներ
   Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի մի լուսավոր ու երազներով լի փուլի՝ մանկապատանեկան հասակին և մուտք գործում կյանքի մի նոր շրջափուլ, որտեղ պետք է դրսևորեք ձեզ իբրև ինքնուրույն անձինք: Հնարավոր է, որ այդ նոր կյանքում ունենաք նաև դժվարություններ ու խոչընդոտներ, երբեմն նաև՝ անհաջողություններ: Ցանկությունս է, որ երբեք չընկրկեք դրանց առջև, այլ վստահորեն քայլեք առաջ ու գտնեք ձեր ճիշտ ու հաստատուն տեղը կյանքում: Վստահ եմ, որ դպրոցում ստացած գիտելիքներն ու դաստիարակությունը ձեր անբաժան ու մշտական ուղեկիցը կլինեն նոր կյանքում ու կօգնեն հաղթահարելու ցանկացած դժվարություն:
 Սիրելի շրջանավարտներ, օրվա առթիվ իմ խորին շնորհակալությունն ու շնորհավորանքներն եմ հղում նաև Ձեր սիրելի ուսուցիչներին ու ծնողներին, ովքեր անտրտունջ ու նվիրումով կրթել ու դաստիարակել են ձեզ որպես մեր անկախ երկրի նորօրյա պատմության անմիջական կերտողների:
  Սիրելիներս, մեկ անգամ ևս շնորհավորելով Վերջին զանգի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, կանաչ ճանապարհ ձեր երազանքների իրականացմանն ու ամենայն բարիք:


   Լավագույն ցանկություններով՝                        ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆ
                                                                      ՀՀ Տավուշի մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57