Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի տարածաշրջանում անցկացվեց շրջանային առաջնություն

26.05.2014

  Ապրիլի 16-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Արթուր Վանեսյանի գլխավորությամբ կազմակերպվել է շրջանային առաջնություն Իջևանի տարածաշրջանի 13 համայնքային թիմերի միջև: Խաղերն անցկացվել են 2 ենթախմբով՝ Աչաջուր համայնքի և Ազատամուտ համայնքի ֆուտբոլային դաշտերում: 6 թիմ խաղացել է Աչաջուր համայնքում և 7 թիմ՝ Ազատամուտ համայնքում: Կիսաեզրափակիչ են դուրս եկել Իջևան, Աչաջուր, Ազատամուտ և Գետահովիտ համայնքների թիմերը:
  Մայիսի 25-ին Իջևանի <<Արնար>> մարզադաշտում անցկացվել է եզրափակիչ խաղը: Եզրափակիչում մրցել են Իջևան քաղաքի և Գետահովիտ համայնքի թիմերը: Լարված մրցապայքարում հաղթել է Գետահովիտի թիմը և պարգևատրվել ՀՖՖ-ի պատվոգրերով, գավաթով ու գնդակներով: Եզրափակիչ փուլ դուրս եկած թիմերից ընտրվել են լավագույն ֆուտբոլիստները և պարգևատրվել մրցանակներով: Գետահովիտի թիմից լավագույն խաղացող է ճանաչվել Կարեն Ենգիբարյանը, իսկ Իջևանի թիմից՝ Վրեժ Սարհատյանը: Լավագույններին մրցանակներ են հանձնվել նաև Իջևանի քաղաքապետարանը և Գետահովիտի գյուղապետարանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59