Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

27.05.2014

   Հարգելի տավուշցիներ

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որ մեր հինավուրց հայրենիքի հանդեպ հպարտության ու ակնածանքի զգացումով է լցնում յուրաքանչյուր հայի սիրտը: 1918 թվականի մայիսի 28-ին, պատմական մի բարդ ժամանակահատվածում, ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ իրականություն դարձնելով համայն հայության՝ անկախ ու ազատ երկիր ունենալու դարավոր երազանքը: Թեև կարճ կյանք ունեցավ առաջին Հանրապետությունը, սակայն հսկայական էր նրա դերը հայոց պետականությունը վերագտնելու գործում: Այն հայ ժողովրդին ինքնուրույն պետականություն ունենալու հույս ու հավատ ներշնչեց:
   Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդն ու պսակն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի փառապանծ հերոսամարտերի, որով հայ ժողովուրդը կարողացավ պաշտպանել հայրենի երկիրն ու երկրի համար չափազանց ծանր ու դժվարին իրավիճակներում հաստատել պետություն, վերագտնել իր հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի ցուցաբերած անօրինակ դրսևորումները հետագայում իրենց արձագանքը գտան Հայրենական մեծ պատերազմում ու 20-րդ դարավերջի մեր նորօյա գոյամարտում՝ Արցախյան ազատագրական պայքարում:
   Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մեր ժողովրդի համար թանկ ու նվիրական օրվա՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, երջանկություն ու ստեղծագործ աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի շենացման ու հզորացման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57